Անկասկած կհամաձայնեք, որ զոլավոր հագուստը դարձել է տարվա հիթ, չնայած դժվար լինի մեկը, որը մինչ այժմ չունենար զգեստապահարանում որևէ զոլավոր իր: Այս նախշը նույնիսկ արդեն կարելի է համարել դասական: Սակայն եթե մինչ այս ավելի շատ կրում էին լայնական զոլերով հագուստ, ապա այժմ երկայնական զոլերի գահակալման շրջանն է: Զոլերի տարբերակները բազմազան են` լինեն դրանք լայն, թե բարակ, լայնական, թե երկայնական, սև ու սպիտակ, թե գույնզգույն և անկախ դրանից նրանք այս տարի թագավորելու են մեր զգեստապահարաններում: Իսկ եթե մինչ այժմ ձեռք չեք բերել հիթային այս հագուստից, ապա հոգ չէ, բոլոր բրենդերն առաջարկում են ամենաբազմապիսի տարբերակներ և անխոս Դուք ցանկության դեպքում կգտեք Ձերը:
Եթե կարծում եք, որ հագնելով զոլավոր հագուստ, կնմանվեք բոլորին, դիտեք Քեթրին Զետա-Ջոնսի այս լուքը: Տիկին Դուգլասը կապելով այս վզկապը ինչպիսի էլեգանտություն է հաղորդել իր լուքին:
No comments:
Post a Comment