Այսօր սիրով ներկայացնում եմ Ձեզ արդեն ծանոթ Լոս-Անջելեսում բնակվող ֆեշըն բլոգգեր Շի Մարիից 2 լուք: Դրանք իհարկե պատահաբար ընտրված լուքեր չեն: Եթե հիշում եք վերջին 2 փոսթը նվիրված էր զոլավոր տրենդին և անկասկած կգտնվեն մարդիկ, որոնք արդեն հոգնել են վիրտուալ և իրական աշխարհում հանդիպող զոլավոր հագուստի առատությունից: Ուստի որոշեցի սև ու սպիտակի սիրահարներին առաջարկել զոլավոր հագուստի ալտերնատիվ տարբերակներ: Լուքերից առաջինը յուրօրինակ մինիմալիստական ֆլորալ պրինտով զգեստ է, որին շատ հաջող լրացումներ են հանդիսացել վինտաժային ծավալուն սև Chanel պայուսակը և հարթակով ( танкетка ) Pierre Hardy սանդալները: Երկրորդ լուքը միշտ ակտուալ одежда в горошек ( ներեցեք ռուսերենի համար, սակայն կարծում եմ ,,սիսեռ՛՛ տերմինը ոչ մի կերպ չի սազում) լրացված փոքրիկ սև պայուսակով և նրան համապատասխան նուրբ սև բարձրակրունկ կոշիկներով: Եթե առաջինը բավական զվարթ լուք է, ապա երկրորդն ավելի լուրջ է և էլեգանտ: Դիտենք լուքերը և հիանանք:
No comments:
Post a Comment