Այսօր ցանկանում եմ Ձեզ ներկայացնել սեզոնի տրենդերից մեկը: Խոսքը ճենապակյա պրինտով հագուստի մասին է (фарфоровый принт, porcelain print): Այս տարի այնպիսի նորաձևության տներ, ինչպիսիք են օրինակ Roberto Cavalli, Valentino, Emilio Pucci և այլն, իրենց գարուն ամառ հավաքածուներում ներկայացրեցին հագուստ հենց այս պրինտով: Նշեմ նաև, որ պիոները եղել է հենց Emilio Pucci-ն, որն աշխատել է որպես սպասքի դիզայներ: Նրանք սպիտակի վրա կապույտ նախշերով զարդարեցին շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ և նույնիսկ աքսեսուարներ: Իհարկե լյուքսային բրենդերից բացի դեմոկրատ ապրանքանիշերը ևս առաջարկում են այս նորաձև նախշով ամենաբազմապիսի հագուստ: Դրանցից են ZARA-ն, TOPSHOP-ը, շատ գեղեցիկ հագուստ տեսել եմ Երևանյան MOTIVI խանութ-սրահում: Այնպես որ եթե դեռևս ձեռք չեք բերել ,,ճենապակյա հագուստ՛՛ ամեն ինչ առջևում է: Այս ռոմանտիկ նախշերով հագուստից հորդում է թարմություն և սառնություն, ինչն այնքան անհրաժեշտ է շոգ ամռանը դիմակայելու համար: Այն կրել կարող եք սպիտակի և կապույտի տարբեր երանգների հետ (օպտիմալ տարբերակ), սևի և դենիմի հետ, և ինչ խոսք փնտրել և գտնել Ձեր համար ավելի հետաքրքիր կոմբինացիաներ սեփական զգեստապահարանի իրերի հետ, չէ որ ամառը հենց զվարճանալու և փորձարկումների համար ամենահարմար սեզոնն է: 46 և ավելի չափսի դեպքում ճիշտ է կրել հակառակ համադրությամբ, այսինքն <<սպիտակ նախշը կապույտ ֆոնի վրա>> տարբերակով հագուստ կամ միայն աքսեսուար այս նախշով, որպես լուքի վառ շեշտադրում
No comments:
Post a Comment