Նոր իմիջ La Prima–ի օգնությամբ և Ձեզ կուղեկցեն բոլորի հիացած հայացքները:
La Prima Իմիջ Լաբորատորիան առաջարկում է անհատական իմիջի մշակում:
Կոմպլեքս ծառայությունը իր մեջ ներառում է`
• Անհատական կերպարի մշակում
• Առկա զգեստապահարանի վերլուծություն
• Շոփինգ-ուղեկցում
• Ոճաբան-վարսավիրի և դիմահարդարի ծառայություն
Դուք կարող եք ընտրել կամ մեկ ծառայություն կամ մի քանիսը՝ միավորելով դրանք անհատական փաթեթի մեջ:
Կանանց համար
Գրագետ կերտված իմիջը օգնում է ձևավորել ինչպես հարաբերություններ մարդկանց հետ, այնպես էլ այն մթնոլորտը, որում Դուք ապրում եք - աշխատում կամ հանգստանում եք:
Կողմնորոշվել բոլոր դետալներում, գտնել ճիշտ կերպար օրվա ճիշտ ժամին և համապատասխան առիթին, Ձեզ կօգնեն մեր պրոֆեսիոնալ իմիջմեյքերները:
Տղամարդկանց համար
Եթե Ձեր կյանքի նպատակներն ուղղված են կարիերայում և անձնական կյանքում հաջողության հասնելուն, կամ Դուք պարզապես ցանկանում եք դառնալ նորաձև և ոճային, ii ի նկատի ունեցեք, որ Ձեր արտաքինը պետք է արտահայտի Ձեր ապրելակերպը:
Կորպորատիվ իմիջի ստեղծում ընկերությունների համար
• Ընկերության ֆիրմային ոճի մշակում
• Կորպորատիվ դրես-կոդի մշակում
• Աշխատակիցների հետ իմիջ-ուսուցում
Զգեստապահարանի զննում
Զգեստապահարանի զննումը ամենաառաջին և ամենակարևոր քայլն է նոր կերպարի ստեղծման ճանապարհին: Այս փուլում որոշվում է Ձեր կազմվածքի առանձնահատկությունները, ինչպես նաև գունատիպը:
Շոփինգ-խորհրդատվություն
Ցանկալի իրը փնտրելիս ծախսում եք ժամեր և նույնիսկ օրեր՝ այդպես էլ ոչինչ չընտրելո՞վ: Իրականում նույնիսկ ամենահասարակ թվացող իրերը կարող են նայվել հիանալի, եթե դրանք ճիշտ զուգակցել և լրացնել նորաձև աքսեսուարներով:
Իմիջի ստեղծում
Ինչպե՞ս դառնալ ոճային: Դա այդքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ամեն ինչ պետք է լինի չափավոր, իրերը պետք է Ձեզ զարդարեն, ընդգծեն առավելությունները և անպայման թաքցնեն թերությունները: Նորաձև ատրիբուտները օգնում են դնել շեշտեր, իսկ խնամված մազերը և ձեռքերը ավարտուն են դարձնում ոճային կերպարը:
No comments:
Post a Comment