Pages

Saturday, April 27, 2013

WHITE - MUST-HAVE OF THE SEASON.


  •    Սեզոնի must-have է հանդիսանում սպիտակ հագուստը: Չկա ավելի հարմար եղանակ կրելու այն, քան գարունը և ամառը: Ինչ խոսք, սպիտակը գեղեցիկ է ցանկացած գույնի հետ ճիշտ կոմբինացիայի դեպքում, սակայն այսօր ցանկանում եմ խոսել total white-ի մասին, քանի որ սպիտակ+սպիտակ-ը անկասկած լիդեր է սպիտակի այլ զուգակցումների մեջ: Այն ունի զարմանալի հատկություն՝ լինել պարզ և լակոնիկ, բայց միևնույն ժամանակ այնքան շքեղ ու գրավիչ:  Փոքրիկ սպիտակ զգեստն իհարկե չունի նման հռչակ, ինչպիսին լեգենդար փոքրիկ սև զգեստը, սակայն նա ևս բազմաթիվ միջոցառումների Ձեզ կօգնի լինել հմայիչ և անկրկնելի: Իսկ ինչը կարող է միաժամանակ լինել այնքան համեստ և էքստրավագանտ, եթե ոչ սպիտակ կոստյումը: Այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Շերոն Սթոունը հեղինակավոր մրցանակաբաշխությունների ժամանակ կրելով սպիտակ կոստյում ամենևին չեն զիջել երեկոյան շքեղ զգեստներով աստղերին: Total white-ը կարող է տեղին լինել ցանկացած դեպքում՝ պաշտոնական, թե անձնական բնույթի հանդիպում, կոկտեյլ-party, casual և այլն: Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, անմեղություն: Ենթագիտակցաբար  այն շրջապատի մոտ առաջացնում է պոզիտիվ էմոցիաներ: Սպիտակազգեստ կանայք երևում են ավելի գեղեցիկ, ավելի երիտասարդ ու ռոմանտիկ, թվում են եթերային: Ուստի ողջունենք գարնանը և ասենք այո սպիտակին!!!!!!!!!



























No comments:

Post a Comment