Pages

Sunday, April 21, 2013

Սեզոնի տրենդը- դենիմից վերնաշապիկ: Trend of the season- denim shirt.



     Այս տարի չափազանց նորաձև են դենիմից վերնաշապիկները: Հավանաբար մեզնից յուրաքանչուրն ունեցել է այս վերնահագուստից, երբ տարիներ առաջ դրանց մի իսկական բում էր: Հագնել զգեստապահարանի այս սուպերակտուալ իրը կարելի է թե՛ պիկնիկի կամ քաղաքից դուրս հանգստանալու, և թե՛ շոփինգի գնալիս, շնիկին զբոսանքի տանելիս, ընկերների հետ զվարճանալիս: Սեզոնի այս must-have իրն ինչպես տեսնում եք բավական ունիվերսալ է, իսկ այն կրելու տարբերակները բազմազան են:  Հանդիսանալով casual look կազմող դետալ, այն քմահաճ չէ, ուստի Ձեր էքսպերիմենտներն այս դեպքում  հիմնականում արդարացված կլինեն: Այն կարելի է համակցել ջինսե անդրավարտիքի կամ կիսավարտիքի հետ, եթե սիրում եք տոտալ դենիմ տարբերակը,կամ կաշվե լեգգինսի հետ, ինչպես նախընտրում է հայտնի ֆեշենիստուհի Օլիվիա Պալերմոն (նկարները կարող եք տեսնել ստորև): Լուքին անբռնազբոսիկ տեսք տալու համար կարելի է թևերը բարձրացնել վերև կամ եզրերը կապել մարմնի առաջային մասում:
     Այս գարնանը բազմաթիվ հանրահայտ մոդելներ, որոնք streetstyle լուսանկարիչների մշտական թիրախներ են, ֆեշըն բլոգգերներ,  ինչպես նաև հոլիվուդյան աստղեր ներկայացել են լուքերով, որոնցում գլխավոր դերը պատկանում է մեր այսօրվա հերոս-հագուստին: Նույնիսկ մշտապես էլեգանտ Նիկոլ Կիդմանը չի կարողացել դիմադրել դենիմից վերնաշապիկ կրելու գայթակղությանը: Դիտենք նկարների ընտրանին: Միգուցե այն Ձեզ օգնի կերտելու Ձեր սեփական լուքը:





















No comments:

Post a Comment