Pages

Tuesday, April 30, 2013

Երկրաչափություն զգեստապահարանում: Geometry in wardrobes.

  2012-ի զգեստապահարանային հիթ ծաղկային պրինտին 2013-ին փոխարինելու են  եկել երկրաչափական ֆիգուրները: Նորաձև են քառակուսիները, շեղանկյունները ռոմբ, եռանկյունիները, գծերը, զոլերը: Հատկապես այս օրնամենտներն  ակտուալ են  սև-սպիտակով տարբերակով: Առլեքինի ոճի տեղափոխմանը բեմից իրականություն անկասկած նպաստեց այս տարվա Louis Vuitton-ի ցուցադրությունը, որի ժամանակ վիրտուոզ դիզայներ Marc Jacobs-ը ներկայացրեց աքսեսուարներ և հագուստ երկրաչափական պատկերների իր երևակայած ամենահնարավոր տարբերակներով: Դուր է գալիս Ձեզ տարվա տրենդը, հասցրել եք արդեն ձեռք բերել հագուստ այս ակտուալ պրինտով?












Monday, April 29, 2013

2 գարնանային լուք NICOLE WARNE-ից

   Ձեզ եմ ցանկանում ներկայացնել Նիկոլ Ուորնի այս 2 գեղեցիկ գարնանային լուքերը: Նիկոլը բնակվում է Ավստրալիայում, դիզայներ է, զբաղվում է վինտաժային հագուստի  և աքսեսուարների վաճառքով իր ինտերնետ-խանութում, վարում է սեփական բլոգը: Առաջին հայացքից թվում է, թե սա օծանելիքի գովազդային ֆոտոշարք է, սակայն..... 





  Նիկոլն այսպես ներկայացել է Mercedes Benz Fashion Week Australia-ի ընթացքում:
Ինչպես հավանաբար նկատեցիք Նիկոլի ձեռքին օծանելիք-կլաչ (perfume-clutch ) է Charlotte Olympia-ից: 2 լուքերն էլ աչքի են ընկնում իրենց պարզությամբ, կանացիությամբ և դիպուկ գունային համադրությամբ, վերջինս ի դեպ շատ բնորոշ է մեր հերոսուհուն: 
Լուք 1ASOS զգեստ / Jennifer Zeuner թևնոց/ Pink Lou Lou մատանի / Natalie Marie Initial մատանի / Jennifer Zeuner վզնոցCharlotte Olympia կլաչSergio Rossi կոշիկներ

 Լուք 2Suzannah զգեստCharlotte Olympia կլաչJennifer Zeuner վզնոց / Gorjana մատանիներ / Celine ակնոցներ / Christian Louboutin կոշիկներ

Saturday, April 27, 2013

WHITE - MUST-HAVE OF THE SEASON.


  •    Սեզոնի must-have է հանդիսանում սպիտակ հագուստը: Չկա ավելի հարմար եղանակ կրելու այն, քան գարունը և ամառը: Ինչ խոսք, սպիտակը գեղեցիկ է ցանկացած գույնի հետ ճիշտ կոմբինացիայի դեպքում, սակայն այսօր ցանկանում եմ խոսել total white-ի մասին, քանի որ սպիտակ+սպիտակ-ը անկասկած լիդեր է սպիտակի այլ զուգակցումների մեջ: Այն ունի զարմանալի հատկություն՝ լինել պարզ և լակոնիկ, բայց միևնույն ժամանակ այնքան շքեղ ու գրավիչ:  Փոքրիկ սպիտակ զգեստն իհարկե չունի նման հռչակ, ինչպիսին լեգենդար փոքրիկ սև զգեստը, սակայն նա ևս բազմաթիվ միջոցառումների Ձեզ կօգնի լինել հմայիչ և անկրկնելի: Իսկ ինչը կարող է միաժամանակ լինել այնքան համեստ և էքստրավագանտ, եթե ոչ սպիտակ կոստյումը: Այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Շերոն Սթոունը հեղինակավոր մրցանակաբաշխությունների ժամանակ կրելով սպիտակ կոստյում ամենևին չեն զիջել երեկոյան շքեղ զգեստներով աստղերին: Total white-ը կարող է տեղին լինել ցանկացած դեպքում՝ պաշտոնական, թե անձնական բնույթի հանդիպում, կոկտեյլ-party, casual և այլն: Սպիտակը խորհրդանշում է մաքրություն, անմեղություն: Ենթագիտակցաբար  այն շրջապատի մոտ առաջացնում է պոզիտիվ էմոցիաներ: Սպիտակազգեստ կանայք երևում են ավելի գեղեցիկ, ավելի երիտասարդ ու ռոմանտիկ, թվում են եթերային: Ուստի ողջունենք գարնանը և ասենք այո սպիտակին!!!!!!!!!