Նախորդ փոսթերից արդեն Ձեզ ծանոթ Դարյա Կամալովան (վերհիշել կարող եք այցելելով http://laprimaimagelaboratoria.blogspot.com/2013/08/bloggers-style-darya-kamalova.html) կարդինալ փոփոխության է ենթարկել իր արտաքինը՝ բավական կարճ կտրելով իր հիանալի և չափազանց երկար վարսերը: Այս անգամ նա իր բլոգի ընթերցողներին է ներկայացել հիանալի զմրուխտե կանաչ զգեստով, որը կիպ գրկում է մարմինը և ընդգծում նրա սլացիկությունը: Այս զգեստը նա համադրել է նարնջագույն Casadei կոշիկների հետ: Ստացվել է հիանալի լուք երեկոյան «արշավի» համար:
Add caption |
Ամերիկուհի Բին ներկայացել է դասական դետալներից կազմված մի լուքով: Դասական դիորյան նյու լուք ոճի կիսաշրջազգեստ + սև բլուզ + սև դասական բարձրակրունկ կոշիկներ և լեդիի կերպար արդյունքում: Ինչպես միշտ Բին չի հրաժարվում իր մշտական սև արևային ակնոցներից:
No comments:
Post a Comment