Սիգրիդ Ագրենը ծնվել է Ֆրանսիայի Մարտինիկա կղզում 1991 թ. ապրիլի 24-ին: 13 տարեկանում նա մասնակցեց սկսնակ մոդելների Elite Model Look France մրցույթին: Եզրափակչում նա զիջեց մեկ այլ ֆրանսուհու՝ Շարլոտտա Բեյարին: Սիգրիդի հասակը 176սմ է, չափսերը 80 սմ - 58,5 սմ – 86,5 սմ: Նա բացել է բազում լյուքսային բրենդերի ցուցադրություններ, նկարվել է հանրահայտ ամսագրերի ֆոտոսեսիաներում, ինչպես նաև հայտնվել դրանց շապիկներին: Այժմ Սիգրիդը աշխարհի ամենապահանջված 50 մոդելների ռեյտինգային ցուցակում 10-րդն է:
Ճիշտ է Սիգրիդի ոճը նման է բազմաթիվ այլ մոդելների ոճին՝ մինիմալիստական ոճ- սքինիներ, հարմարավետ տափակ կոշիկներ, մոնոքրոմ հագուստ, հիմնականում մուգ գամմայով, առանց ճչացող գույների, սակայն նուրբ և երազկոտ արտաքինը նրան դարձնում է անկրկնելի: Դիտենք մի քանի նկարներ ծանոթանալու համար նրա սթրիթսթայլին:
No comments:
Post a Comment