Pages

Friday, June 21, 2013

Ֆեշըն բլոգգերների վերջին լուքերից մի քանիսը 3

 Միլանում բնակվող ռուս ֆեշըն բլոգգեր Դարյան ներկայացել է էլեգանտ լուքով՝ դասական սև ու սպիտակ տոների մեջ, որը սակայն կազմված է ոչ այդքան դասական կոմպոնենտներից: Կոշիկները ծածկող երկար սպիտակ անդրավարտիք, որն անկասկած ամառային զգեստապահարանի must-have է և  սև բլուզ: Լուքն ավարտուն են դարձնում ցայտուն ոսկեգույն հաստ շղթաները և հավաքված մազերը: Այս հագուստով կարելի է գնալ աշխատանքի և երեկոյան միջոցառման շտապելիս, եթե չի բավականացնում ժամանակը, ավելացնել շղթան, վերցնել կլաչ և պատշաճ տեսքով ներկայանալ այդ միջոցառմանը:



 Ռուս ֆեշըն բլոգգեր Աննան, որը թախծոտ մի աղջնակ է, ներկայացել է բարոկկո ոճի մի չափազանց գեղեցիկ կիսաշրջազգեստով: Եվ քանի որ այն ինքնին բավականին արտահայտիչ է, համադրել է նեյտրալ սև հագուստի հետ, չնայած սևն ըստ իս այդքան էլ չի համապատասխանում ամառային տրամադրությանը:


 Ամերիկուհի բլոգգեր Բին հագնվել է Դիորյան ոճով՝ սմոքինգ մերկ մարմնին: Իհարկե այս դեպքում Բին հագել է  սմոքինգանման զգեստ Haute Hippie: 



No comments:

Post a Comment