Աստիճանաբար Հայաստանում ևս հասկանում են, որ հեծանիվը անփոխարինելի տրանսպորտային միջոց է: Բացի այդ այն դրական ազդեցություն է թողնում կազմվածքի վրա, բարձրացնում է տրամադրությունը և թույլ է տալիս վարողին զգալ իրեն երեխա: Վերջերս այն դարձել է նաև նորաձև աքսեսուար: Դիտեք հեծանվային լուքերի ընտրանին՝ ամառային և ոչ միայն:
Sunday, June 30, 2013
Friday, June 28, 2013
Զոլավոր տենդ (մաս 3)
Այս փոսթը ,, Ֆեշըն բլոգգերների վերջին լուքերից մի քանիսը՛՛ շարքից է, որը սակայն վերնագրեցի ,, Զոլավոր տենդ (մաս 3)՛՛: Քանի որ վերջին 3 oրվա ընթացքում ամերիկուհի Շի Մարին, շվեյցարուհի Կրիստինան և ռումինացի Ալինան կարծես պայմանավորված իրենց բլոգերում տեղադրեցին լուքեր, որոնցում ներկայանում էին երկայնական զոլերով անդրավարտիքներով: Արդյոք հոգնել եք այս տրենդից, թե կրում եք այսպիսի հագուստ գրեք մեկնաբանություններում:
Saturday, June 22, 2013
Ֆեշըն բլոգգերների լուքերից մի քանիսը 4
Արևելյան դիմագծերով ֆեշըն բլոգգեր Ջեսիկան հագել է Eli Saab-ի ոճի ժանյակային զգեստ մետաղական կոշիկներով և վինտաժային փականով, պայետկայազարդ կլաչով:
Շվեյցարուհի Կրիստինան հագել է մարմինը կիպ գրկող տրենդային սև ու զգեստ զգեստ: Մեկնաբանություններում գրեք, եթե գիտեք, թե ինչպես է կոչվում այս զիգզագաձև նախշը: Պատասխանը կգրեմ հաջորդ փոսթում:
Հաջորդ 2 բլոգգերները նախընտրել են երկնագույնի տարբեր երանգներով հագուստ: Սիդնեյցի Ջեսիկան հագել է երկնագույն կոմբինեզոն ` լրացնելով այն սև աքսեսուարներով:
Իտալուհի Կյարան հագել է մեկուսանի գետնին հասնող զգեստ, որը բարձրակրունկներով տեղին կլիներ նույնիսկ կարմիր գորգին: Սակայն զգեստի ճմռթված որակը և տափակ սանդալները լուքը դարձրել են casual:
Friday, June 21, 2013
Ֆեշըն բլոգգերների վերջին լուքերից մի քանիսը 3
Միլանում բնակվող ռուս ֆեշըն բլոգգեր Դարյան ներկայացել է էլեգանտ լուքով՝ դասական սև ու սպիտակ տոների մեջ, որը սակայն կազմված է ոչ այդքան դասական կոմպոնենտներից: Կոշիկները ծածկող երկար սպիտակ անդրավարտիք, որն անկասկած ամառային զգեստապահարանի must-have է և սև բլուզ: Լուքն ավարտուն են դարձնում ցայտուն ոսկեգույն հաստ շղթաները և հավաքված մազերը: Այս հագուստով կարելի է գնալ աշխատանքի և երեկոյան միջոցառման շտապելիս, եթե չի բավականացնում ժամանակը, ավելացնել շղթան, վերցնել կլաչ և պատշաճ տեսքով ներկայանալ այդ միջոցառմանը:
Ռուս ֆեշըն բլոգգեր Աննան, որը թախծոտ մի աղջնակ է, ներկայացել է բարոկկո ոճի մի չափազանց գեղեցիկ կիսաշրջազգեստով: Եվ քանի որ այն ինքնին բավականին արտահայտիչ է, համադրել է նեյտրալ սև հագուստի հետ, չնայած սևն ըստ իս այդքան էլ չի համապատասխանում ամառային տրամադրությանը:
Ամերիկուհի բլոգգեր Բին հագնվել է Դիորյան ոճով՝ սմոքինգ մերկ մարմնին: Իհարկե այս դեպքում Բին հագել է սմոքինգանման զգեստ Haute Hippie:
Subscribe to:
Posts (Atom)