Pages

Monday, August 26, 2013

Ֆեշըն բլոգգերների վերջին լուքերից մի քանիսը 5

  Այս ուիքենդի ընթացքում 3 հանրահայտ ֆեշըն բլոգգերներ, որոնց դուք ծանոթ եք նախորդ փոսթերից, ներկայացան նույնատիպ լուքերով: Նրանք որոշեցին վայելել ամռան վերջին օրերը ձյունաճերմակ հագուստներով: Գրեք մեկնաբանություններում, որ լուքն եք Դուք նախընտրում:









Add caption




Saturday, August 24, 2013

Ֆեշըն բլոգգերների վերջին լուքերից 2-ը:

 Նախորդ փոսթերից արդեն Ձեզ ծանոթ Դարյա Կամալովան (վերհիշել կարող եք այցելելով http://laprimaimagelaboratoria.blogspot.com/2013/08/bloggers-style-darya-kamalova.html) կարդինալ փոփոխության է ենթարկել իր արտաքինը՝ բավական կարճ կտրելով իր հիանալի և  չափազանց երկար վարսերը: Այս անգամ նա իր բլոգի ընթերցողներին է ներկայացել հիանալի զմրուխտե կանաչ զգեստով, որը կիպ գրկում է մարմինը և ընդգծում նրա սլացիկությունը: Այս զգեստը նա համադրել է նարնջագույն Casadei կոշիկների հետ: Ստացվել է հիանալի լուք երեկոյան «արշավի» համար:
Add caption






 Ամերիկուհի Բին ներկայացել է դասական դետալներից կազմված մի լուքով: Դասական դիորյան նյու լուք ոճի կիսաշրջազգեստ + սև բլուզ + սև դասական բարձրակրունկ կոշիկներ և լեդիի կերպար արդյունքում: Ինչպես միշտ Բին չի հրաժարվում իր մշտական սև արևային ակնոցներից: 





Thursday, August 22, 2013

Blogger's Style. Maritsa.

  Դիտեք ֆեշըն բլոգգեր Մարիցայի նկարների ընտրանին: Նա բնակվում է Թուրքիայում, սակայն կարծում եմ այդ հանգամանքը չի խանգարի Ձեզ հիանալ գեղեցիկով:























Wednesday, August 21, 2013

Blogger's Style. Darya Kamalova.

 Ներկայացնում եմ Միլանում բնակվող ռուս ֆեշըն բլոգգեր Դարյայի վերջին լուքերից մի քանիսը: Առաջին նկարում  Դարյան ներկայացել է արևաշող մի աութֆիթով: Ամառային ուրախ դեղինի դոմինանտությամբ այս լուքում նա դեղին կիսավարտիքը զուգակցել է բուսական պրինտով վերնահագուստով՝ լրացնելով այն զանգվածային վզնոցով և դեղին պայուսակով:




  Հաջորդում Դարյան ներկայացել է խորը կտրվածքով բավական համարձակ մի զգեստով, որով նա հաճախել է նորաձևության մի ցուցադրության: Լուքում ուշադրություն է գրավում մետաղական կեպին, որը շատ քչերը կկարողանային կրել այս հագուստի հետ, սակայն Դարյան դիմել է ռիսկի և ինչպես տեսնում եք հետաքրքիր կոմբինացիան հաջողվել է:




 Այստեղ առանցքային դետալ է լայն բասկայով կիսաշրջազգեստը, որը թողնում է պլաստմասե նյութից ստեղծված տպավորություն:



 Սեզոնի տրենդային գույնի՝ կանաչ մատիտ կիսաշրջազգեստը զուգակցելով սեզոնի տրենդային ֆլորալ պրինտով վերնաշապիկի հետ Դարյան ստացել է նուրբ և կանացի մի լուք:


Add caption