Այսօր ցանկանում եմ ներկայացնել ավստրալուհի ֆեշըն բլոգգեր Ջեսիկային: Ջեսիկան 23 տարեկան է, նա վարում է սեփական ֆեշըն բլոգը, սիրում է ճամփորդել: Ջեսիկան բարձրահասակ է, նրբիրան: Հավանաբար չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա ամենագեղեցիկ կազմվածքով բլոգգերն է, այդ իսկ պատճառով նրան այդքան սազում են մարմինը կիպ գրկող զգեստները: Ջեսիկան օժտված է ճաշակի նուրբ զգացումով: Չնայած նրա ոճը ավելի շատ մոտ է մինիմալիստականին՝ քիչ դետալներ, մինիմալ զարդեղեն, մինիմալ կոսմետիկա, սակայն նրա լուքերը իսկապես շքեղ են: Դիտենք մեր հերոսուհու լուքերի ընտրանին, որտեղ նա իր գեղեցիկ մարմինն ընդգծող հագուստով է: Նկարների հաջորդ չափաբաժինը կներկայացնեմ մոտ օրերս:
No comments:
Post a Comment